Jump to content

Անատոլական հովվաշուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլական հովվաշուն
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Թուրքիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Անատոլիական հովվաշուն, հինավուրց շների ցեղատեսակ, բնօրրանը՝ Անատոլիական սարահարթ։ Թուրքիայում Անատոլիական հովվաշուն անվանումը ընդունված չէ, քանի որ այնտեղ կան մի քանի ենթատեսակներ։ Համընդհանուր թուրքական ցեղատեսակի անվանումն Կանգալ է։

Ցեղատեսակի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլիական հովվաշունը բուծվել է Եվրոպայում՝ օգտագործելով Կանգալ ցեղատեսակի շներին։ Ցեղատեսակի ստանդարտը մշակվել է Բելգիայում։ Անատոլիական հովվաշունը ընդունված չէ Թուրքիայում և ընդգրկված չէ թուրքական ցեղատեսակների մեջ՝ կանգալ, մալակլ (թուրքական մաստիֆ), ակբաշ։

Ցեղատեսակի բնութագիրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե համեմատենք անատոլիական հովվաշանը, ապա կարելի է տեսնել նմանություններ մեծ պիրենեի և կուվաս ցեղատեսակների հետ, սակայն նա ունի ավելի բարեկազմ մարմնային չափեր, ավելի արագաշարժ է ու ճկուն։ Այս ցեղատեսակի շան կազմվածքը շատ համամասնական է, իսկ մկանները ռելիեֆային են և լավ զարգացած։ Պահանջվող տարբերություններ. անատոլիական հովվաշան (Կանգալ)-ի մոտ պետք է լինի սև դիմակ դեմքի վրա և շատ ուժեղ ծնոտային համակարգ։ Շան գլուխը մեծ է, լայն գանգով, անցումը ճակատից դունչ գրեթե աննկատ է, հղկված է, շուրթերը պետք է լինեն փոքր-ինչ կախված սև գույնի, քիթը՝ պարտադիր սև է և խոնավ։ Անատոլիական հովվաշան պոչը հասնում է հոդերին, ուղիղ է, հանգիստ վիճակում թեթևակի թեքված։ Բուրդը շատ պինդ է, ուղիղ է և լավ փակում է ամբողջ շան մարմինը։ Գույնը կարող է լինել սև, բծավոր և միավորել իր մեջ մինչև երեք գույներ՝ միաժամանակ։

Հատկանիշները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլիական հովվաշունը հավատարիմ է, հանգիստ մարդկանց հետ է շփվում։ Նա ոչ ոքի թույլ չի տա մոտենալ և, առավել ևս դիպչել իր տիրոջ ունեցվածքին։

Տանը երեխաների հետ այս տեսակի շունը իրեն դրսևորում է հանգիստ և մտերիմ։ Անատոլիական հովվաշունը կարող է ամբողջ տարի ապրել փողոցում՝ դիմակայելով ցրտին ու վարակներին։